Սեպտեմբերի 19-ից հետո մինչև նոյեմբերի սկիզբ աշխատանքային պայմանագիր են կնքել 2384 Արցախից բռնի տեղահանվածներ, «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել են 3490 բռնի տեղահանվածներ, որոնցից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ: Այդ թվից 1336-ը, ըստ փոխնախարարի, ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ, արդեն իսկ աշխատանք են գտել 289 հոգի:
Փոխնախարարը հիշեցրել է, որ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում հաշվառվել են 10445 թափուր աշխատատեղեր:
Նա հավելել է, որ միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր ծրագրեր են մշակում տեղահանվածների աշխատանքի տեղավորման հարցը լուծելու համար:
«Կառավարությունը ՄԱԿ-ի UNDP գրասենյակի հետ համատեղ ծրագիր է մեկնարկել, որտեղ ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանվածները: Ծրագրով նախատեսվում է տարբեր մասնավոր գործընկերների միջոցով իրականացնել զբաղվածության ծրագրեր, որն ունի ուսւոցման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման բաղադրիչներ»,- նշել է փոխնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







