Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 12-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.83 դրամ միջին կշռված գնով և վաճառում 407.06 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դոլարի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Եվրոն ընդունվում է միջինը 421.92 դրամով, վաճառվում՝ 438.53 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.11 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4․25 դրամով, վաճառվում՝ 4.54 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։ Բրիտանական ֆունտը գնվում է 475.62 դրամով, վաճառվում՝ 506.75 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.06 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







