Հայաստանը 2023 թվականին տաղանդներ ներգրավելու և պահպանելու ունակությամբ երկրների վարկանիշում զբաղեցրել է 55-րդ տեղը՝ ըստ Insead բիզնես դպրոցի Global Talent Competitiveness Index 2023-ի:
Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային ենթախմբում Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղը։ Տարածաշրջանային ենթախմբում առաջատարներն են ԱՄԷ-ն (1-ին տեղ), Իսրայելը (2-րդ տեղ) և Կիպրոսը (3-րդ տեղ):
Վարկանշային սանդղակում առաջին երկիրը Շվեյցարիան է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սինգապուրը և ԱՄՆ-ն։
Երկրի ինդեքսը հրապարակվում է 2012 թվականից, գնահատում է երկրի կյանքի որակը և տնտեսական կայունությունը։ Ցուցանիշը բաղադրյալ է և հաշվարկվում է վեց ցուցանիշների գնահատման հիման վրա՝ ներառյալ երկրի աշխատաշուկայի պայմանները, կարիերայի հնարավորությունները՝ երաշխավորելով, որ գործատուները կարող են ներգրավել և պահել տաղանդավոր մասնագետների ամբողջ աշխարհից, ինչպես նաև մասնագետների մակարդակը, այդ թվում՝ նրանց կրթությունն ու հմտությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







