Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-9-ը, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի գիշերը կնվազի՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Արցախում առաջիկա 4 օրերին գիշերային ժամերին սպասվում է +6-ից +13, ցերեկային ժամերին՝ +18-ից +23 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







