Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:28

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության որոնողական տվյալների բազան։

«Ռուբեն Ալբերտովիչ Թաթուլյանը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է տվյալների բազայում, սակայն չի նշվում, թե որ հոդվածով է նա հետախուզվում։

Տվյալների բազայում առկա է նաև, որ հետախուզվողն ունի 2020 թվականին Աբխազիայում տրված դիվանագիտական ​​անձնագիր։

Ըստ «Իզվեստիա»-ի՝ օգոստոսի 31-ին իրավապահները խուզարկել են Սոչիում Թաթուլյանի բիզնես կենտրոններից մեկը։ Գործարարը կասկածվում է բազմամիլիարդանոց գողության մեջ՝ հողօգտագործման և Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախության մեջ։

Իրավապահներն այցելել են նաև գործարար Անդրոնիկ Մումջյանի գրասենյակ, որը նույնպես կարող է առնչություն ունենալ անօրինական գործարքների հետ, հաղորդում է «Իզվեստիան»։ Երկու գործարարներն էլ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Թաթուլյանը 2017 թվականին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, իսկ սահմանափակող միջոցները տարածվել են նաև Սոչիում գտնվող նրա «Վեսնա» հյուրանոցի և Մոսկվայում գրանցված «Նյու Էյջ Մեդիա» ՍՊԸ-ի վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+