Նոյեմբերի 2-ին ժամը 22։20-ի սահմաններում ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած թիվ 50-ուն երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







