Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.17 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.36 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հոկտեմբերի 31-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.08 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 417.19 դրամով, վաճառվում՝ 434.47 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 1.84 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.19 դրամով, վաճառվում՝ 4.49 դրամով․ նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 470.84 դրամով, վաճառվում՝ 501.91 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.61 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







