Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:44

Հայ գինեգործն արժանացել է Dom Pérignon Golden Vines MW կրթաթոշակի

Հայ գինեգործն արժանացել է Dom Pérignon Golden Vines MW կրթաթոշակի

Երևանցի գինեգործ Արփինե Մանուկյանն արժանացել է Dom Pérignon Golden Vines MW հեղինակավոր կրթաթոշակը, հայտնում է Gerard Basset հիմնադրամի կայքը։

«MW սերտիֆիկատն Արփինեին թույլ կտա դառնալ օրինակ և խորհրդատու այն կանանց համար, ովքեր հետաքրքրված են գինեգործությամբ՝ հերքելով նրանց նկատմամբ գենդերային կողմնակալությունը, ինչպես նաև սկսել ավելի էլեգանտ ոճով սեփական գինին արտադրել Հայաստանում, քանի որ այնտեղ ավանդաբար արտադրվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը նշել է, որ Հայաստանում գինեգործության ոլորտում տղամարդիկ գերակշռում են, և Մանուկյանը «գենդերային խոչընդոտների» է հանդիպել:
Գինեգործի խոսքով՝ իր որակավորումներն ու կարծիքը մշտապես կասկածի տակ են դրվել և նսեմացվել տղամարդկանց կողմից, ովքեր շատ դեպքերում քիչ փորձառու են եղել։

Մանուկյանը դարձել է Հայաստանում առաջին մարդը, ով ստացել է WSET դիպլոմ և Weinakademiker որակավորում։ Սովորել է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում և ստացել է մագիստրոսի կոչում գինեգիտության մասնագիտությամբ, ինչպես նաև մասնակցել է բերքահավաքի աշխատանքներին Իտալիայում, Գերմանիայում, Արգենտինայում և ԱՄՆ-ում։

Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Ընդ որում՝ ժամանակակից պատմությունն սկսվել է միայն վերջերս, մոտ 10-15 տարի առաջ։ Եվ այս կարճ ժամանակահատվածում շատ ընկերություններ կարողացել են արագ վերակառուցվել և արտադրել ինքնատիպ գինիներ՝ գրավիչ գներով։  Simpe wine news-ը հայտնել է հայկական գինիների ակնառու օրինակների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+