Արցախցիներին կոչ եմ արել չմասնակցել ՀՀ ներքաղաքական գործընթացներին, Արցախի հանրայինի եթերում հայտարարել է նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ինքը Հայաստան է եկել Երևանում ավերիչ գործողությունների մաս դառնալու նպատակով:
«Դա կեղծ թեզ է: Հասնելով Երևան՝ նույն օրը այցելել եմ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, հավաքել խորհրդակցություն և հայտարարել, որ անընդունելի է, որ մենք մասնակցենք ՀՀ-ում իրականացվող որևիցե քաղաքական գործընթացների և հորդորել ցուցաբերել զսպվածություն»,- ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







