Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss 2023» մրցաշարի երրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են գրանցել Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը։
Համաձայն Chess-results.com-ի տվյալների` Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտիաները ավարտեցին ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը։
Մրցաշարի երրորդ տուրում պարտվել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։
Երրորդ տուրում պարտվել են նաև կանանց մրցաշարի ՀՀ երկու ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը:
Առաջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ էին գրանցել Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ ներկայացուցիչներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը, իսկ երկրորդ տուրում՝ Սամվել Տեր-Սահակյանը։
ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարին Հայաստանը մասնակցում է 8 շախմատիստով, այն մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կտևի մինչև նոյեմբերի 5-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







