Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հոկտեմբերի 27-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.22 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.44 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հոկտեմբերի 26-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.13 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 417.14 դրամով, վաճառվում՝433.72 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.63 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.17 դրամով, վաճառվում՝ 4.43 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 471.62 դրամով, վաճառվում՝ 501.19 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 2.89 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







