Մենք հարցեր ունենք ԼՂ իշխանություններին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե արդյոք ՔՊ-ն հարցեր չունի՞ Արցախի ղեկավար կազմին՝ հաշվի առնելով սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած և պատմական փաստ հանդիսացող իրադարձությունները։
«Վերջին շրջանի և դրան նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ բոլորս բազմաթիվ հարցեր ունենք։ Զուգահեռաբար՝ բոլորս նաև բազմաթիվ հարցերի պատասխաններ ունենք։ Իշխող խմբակցության պատգամավորները հարցեր, բնականաբար, ունեն։ Երբ կգա այդ հարցերը տալու ժամանակը, դրանք կտրվեն»,- պատասխանել է Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







