Երևանում ոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին, 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերի առանձին շրջաններում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7մ/վ, հոկտեմբերի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







