Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:48

ԵԽ նախագահն անվերապահ աջակցություն է հայտնել ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանն ու սահմանների անխախտելիությանը

ԵԽ նախագահն անվերապահ աջակցություն է հայտնել ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանն ու սահմանների անխախտելիությանը

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ 

«Երկու շաբաթ առաջ բանաձև ընդունեցինք քվեարկությամբ, որով քննադատեցինք ԼՂ-ի վրա հարձակումը։ Այժմ պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղության բանակցությունների վերսկսման վրա։ Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը ԼՂ-ում»,- նշել է Մեցոլան։ 

Նա ընդգծել է, որ հավատարիմ են մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության աջակցման բոլոր առաջարկություններին։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այս հարցում։  Մեցոլայի խոսքով՝ արևելյան հարևանության շրջանակներում Հայաստանը կարևորագույն գործընկեր է իրենց համար։ Նա նաև բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու Հայաստանի ժողովրդավարամետ ուղին։ 

«Պետք է սկսել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի տևական խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,- նշել է նա։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա իրադարձությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին։ 

«Կարևոր է ընգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարական ընտրություն է և ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն: Մենք ցանկանում են խորացնել մեր հարաբերությունները ԵՄ հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ և այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն»,- նշել է վարչապետը։ 

Նրա խոսքով՝ ՀՀ-ն հանձնառու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Փաշինյանը նշել է, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններում ավելացել է անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիթորինգ է անցկացնում Ադրբեջանի հետ Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+