Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:57

Նախագծի ընդունմամբ գործարարները հայտնվում են տոտալ վերահսկողության ներքո․ Արսեն Սարդարյան

Նախագծի ընդունմամբ գործարարները հայտնվում են տոտալ վերահսկողության ներքո․ Արսեն Սարդարյան

Մենք կարծում ենք, որ նախագիծը խիստ բացասական հետևանքներ կարող է առաջացնել և․ ըստ էության, մենք տոտոլ վերահսկողության դաշտում ենք հայտնվում, ինչը չի կարող իրավաչափ և ժողովրդավարական լինել, «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վտանգները ներկայացնելիս ասաց «LSA law firm» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը գուցե լավ է տեսչական մարմինների համար, սակայն այն համաչափ չէ, քանի որ վստահության մթնոլորտի պակաս է ստեղծում գործարար միջավայրի համար։

Անվտանգության առումով գուցե ամենաբարձր մակարդակում Հս․Կորեան է, սակայն այդ անվտանգային միջավայրից երկրի զբոսաշրջության մակարդակը չի բարելավվում, նշեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ եթե որևէ ներդրող որոշի ներդրում կատարել ու կշեռքի նժարներին դնի Հայաստանն այլ երկրների հետ, ապա կարող է որոշում կայացնել, օրինակ, Հունաստանում կատարել այդ ներդրումը Հայաստանի փոխարեն, քանի որ այդ երկրում հսկողությունն այսպիսին չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 15-ին տեղեկացնում էր, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Կոմիտեն պետք է քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը ներկայացներ հանրային քննարկման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+