ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հերթական դիտակետի ապամոնտաժման մասին։
«24 ժամվա ընթացքում դիտակետերի օպտիմալացման պատճառով Մարդակերտի շրջանում փակվել է մեկ կետ»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ։
Նախկինում ռուս խաղաղապահներն, ընդհանուր առմամբ, փակել էին 9 դիտակետ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







