Երևանում հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում շրջանների զգալի մասում հոկտեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







