Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի ԲԿ-ներում բուժում ստացող 293 բուժառու շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցներում, «Հումանիտար կենտրոն»-ից հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վերջինս հայտնել է, որ նրանցից 106-ի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։
Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 6-ից առ այսօր սոցիալական աջակցության 100 հազար դրամները փոխանցվել են շուրջ 50 հազար անձի, և գործըթացը շարունակվում է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







