Երևանում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 2-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 30-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին նույնքան կնվազի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







