Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնըԼ
Մարզերում սեպտեմբերի 29-ին առանձին շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ, սեպտեմբերի 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին, 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







