Զանգեզուրի միջանցքի բացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է իրականացվի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Անկարան ակնկալում է, որ Հայաստանը կայուն կամք կդրսևորի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար՝ խաղաղ գործընթացը հետաձգելու փոխարեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանային կայունությանը։
Էրդողանն ընդգծել է է, որ Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական միջոցառումներն ամրապնդել էն Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և նոր հնարավորություններ բացել տարածաշրջանում խաղաղության համար։
«Եկել է ժամանակը, որ Ղարաբաղում խաղաղություն լինի Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, Հայաստանի պարտքն է նպաստել դրա կայացմանն ու պահպանմանը»,- ասել է թուրք առաջնորդը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







