Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների պատվիրակությունները, հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը՝ Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
Գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







