Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 16-ին, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախում սեպտեմբերի 16-ի ցերեկն սպասվում է +22-ից +26 աստիճան տաքություն, գիշերը՝ +12-ից + 15 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







