Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:16

Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչպիսի՞ն է լինելու Հռոմի ստատուտի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց հայ-ռուսական հարաբերությունների սրացման հարցով:

«Այստեղ ԱԱԾ-ականները վագներականների են փնտրում»,- ասաց Ագնեսա Խամոյանը և հարցրեց, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ունի մտահոգություն, որ ՌԴ-ն այստեղ հեղափոխություն կարող է կազմակերպել:

«Հայաստանի Հանարպետությունում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»,- ասաց նա՝ նշելով, որ ինչ վերաբերում է վագներականներ փնտրելու ԱԱԾ գործողություններին, ապա ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլի հրապարակումներին, ստուգել դրանք և այդտեղ արտառոց բան չկա:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ՌԴ գործընկերոջ հայտարարություններով և հետևում է ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան և իր հետ հարաբերություններում՝ նույնպես:

Նա նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից 7-8 հեռախոսային խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ կա՛մ չի ունեցել ոչ մի խոսակցություն, կա՛մ ունեցել է շատ ավելի պակաս:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+