Սեպտեմբերի 18-ին՝ 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի հերթական համերգը, հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Ծրագրում է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ Սյուիտ «Մլադա» օպերա-բալետից, Ալեքսեյ Շոր՝ Դաշնամուրի կոնցերտ «Ճամփորդական նոթատետր»: Մենակատար՝ Եկվոն Սունվու (դաշնամուր), դիրիժոր՝ Ջոն Ուորներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







