Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:09

Ռուսաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում Հայաստանից․ Պեսկով

Ռուսաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում Հայաստանից․ Պեսկով

Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի ենթադրյալ ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդանշաններ չի տեսնում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայով, այդ թվում, ասենք, Հայաստանում գտնվող արևմտամետ վերլուծաբանների, որոնք բազմիցս քննարկել են դա։ Բայց մենք պաշտոնական ազդակներ այս առումով չենք ստացել»,- ասաց նա։

Պեսկովի խոսքով՝ եթե Հայաստանի տարածքը հարձակման ենթարկվի, ապա Ռուսաստանը պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հանգեցրել է իրավիճակի փոփոխության։

«Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի համապատասխան, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»,- եզրափակել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+