Երևանում սեպտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդորօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սեպտեմբերի 13-16-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







