Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտնել է Արցախում նախագահական ընտրությունների հետ կապված իր՝ ավելի վաղ հայտարարված քաղաքական ակցիայի չեղարկման պատճառները։
«Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի», — ասվում է հայտարարության մեջ:
Նրա խոսքերով, լիովին վստահ չլինելով, որ իրեն փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց հրաժարակաի մասին։ Արցախում սեպտեմբերի 9-ին անցկացվեցին նախագահի ընտրություններ։ Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







