Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Նախկին նախագահը հստակեցրել է Արցախի նոր նախագահ ընտրելու ընթացակարգը

Նախկին նախագահը հստակեցրել է Արցախի նոր նախագահ ընտրելու ընթացակարգը
Սեպտեմբերի 1-ին իր լիազորությունները վայր դրած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հստակեցրել է նոր նախագահ ընտրելու կարգը։
 
Նրա խոսքով՝ մինչ նոր նախագահ ընտրելը Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է նրա լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից նոր պետնախարար է նշանակվել լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը, գրել է նա։
 
«Թե ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը, Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի, պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների»,- գրել է Հարությունյանը:
 
Նա նաև պարզաբանել է, թե ինչու ավելի վաղ չի տվել հրաժարական։ «Գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում: Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը»,- նշել է նախկին նախագահը:
 
Նա տեղեկացրել է, որ կանգնելու է Հանրապետության նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իր բոլոր հնարավորություններով աջակցելու է նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով հաղթահարելու հարցում:
 
Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Հարությունյանը հրաժարական տալու որոշման մասին հայտարարել էր օգոստոսի 31-ին։ 

Ավելի վաղ նա հրամանագիր էր ստորագրել Գուրգեն Ներսիսյանին Հանրապետության պետնախարարի պաշտոնից ազատելու և այս պաշտոնում Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին նշանակելու մասին։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, մեկնաբանելով նախագահի հրաժարականի լուրերը, մատնանշել էր, որ Հարությունյանն ու իր ողջ թիմը սպառել են իրենց քաղաքական ներուժը։ 
 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+