Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:26

Հայ ծանրորդները մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը․ հայտնի է ժամանակացույցը

Հայ ծանրորդները մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը․ հայտնի է ժամանակացույցը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց թիմի կազմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ): Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը: 55 կգ քաշային կարգում նրանց մրցելույթը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, մեկնարկը՝ 20:00:

Տղամարդկանց թիմի կազմում սեպտեմբերի 7-ին պայքարի դուրս կգա 57 կգ քաշային Գոռ Սահակյանը: Այս քաշային կարգում մրցելույթների մեկնարկը ևս նախատեսված է 20:00-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Սեպտեմբերի 11՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ, մեկնարկը՝ 17:30), Անդրանիկ Կարապետյան (89 կգ, մեկնարկը՝ 20:00),
Սեպտեմբերի 13՝ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ, ժամը՝ 17:30),
Սեպտեմբերի 14՝ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան (102 կգ, ժամը՝ 20:00),
Սեպտեմբերի 15՝ Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ, ժամը՝ 12:30), Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան (87 կգ, ժամը՝ 20:00),
Սեպտեմբերի 17՝ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (+109 կգ, ժամը՝ 17:30):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+