Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում 4․8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ծառայության տվյալնելով, տեղական ժամանակով ժամը 20:36-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջանի՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Քյուրդամիրի շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







