Երևանում oգոստոսի 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում շրջանների զգալի մասում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







