Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը՝ ՊԲ-ի կողմից ամրաշինական աշխատանքների մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում հրադադարի խախտման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







