Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:27

Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ էլ գլխավոր հրամանատար․ Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին

Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ էլ գլխավոր հրամանատար․ Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն Արցախի Հակոբավանք վանական համալիրից ուղերձ է հղել՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ էլ գլխավոր հրամանատար, ինչը գալիս է ձեր պահելաձևից։ Շատ վաղուց մի իմաստուն ասել է՝ դուք կարող եք անդադար խաբել հասարակության մի մասին կամ ամբողջ հասարակությանը, բայց անվերջ խաբել չեք կարող։ Ես վստահ եմ, որ ունենք իրավիճակ, որում մենք միայն ուժեղանալու ենք և ավելի ենք գնահատելու խոսքի, հավատի արժեքը։ Դուք, Արայիկ, հավատում եք, որ միայն փողով ու պաշտոնով է հնարավոր իշխել, բայց սխալվում եք։ Դուք խոսքը ոչինչ եք դարձրել։ Շաբաթվա սկզբում ասում էիք, որ հրաժարական եք տալու, որ էլ պետք չէ համոզել ձեզ, քանի որ որոշումն արդեն կայացրել եք»,-ասել է նա։

Վարդանյանը նշել է, որ հանդիպմանը, որտեղ Հարությունյանը նման հայտարարութուն է արել, ներկա է եղել 8 անձ։

«Դուք ձեր խոսքը չպահեցիք։ Բացի այդ, ուրիշ մարդկանց ասել եք, որ չեք ուզում հրաժարվել պաշտոնից, բայց ձեզ ճնշում են, որ հրաժարական տաք։ Կարող է սխալ են հասկացել ձեզ, բայց ուշ թե շուտ բոլորս նստելու ենք մի սեղանի շուրջ ու պարզվելու է, որ միմյանց նկատմամբ սուտ խոսքերը, ատելությունը տարածվել է ձեր բերանից, որովհետև դուք ամեն անգամ տարբեր մարդկանց տարբեր բաներ եք ասում, ինչն անընդունելի է»,-հավելել է Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+