Օգոստոսի 17-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, 16-17-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-21-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին, 21-ին գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 18-21-ին՝ 12-15մ/վրկ արագությամբ։
Արցախի Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկն սպասվում է +33-ից +37 աստիճան տաքություն, վաղը՝ +32-ից +35 աստիճան։ Մինչև օգոստոսի 21-ը եղանակն Արցախում էապես չի փոխվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







