Օգոստոսի 12-ին Հայաստանում արևային եղանակ է սպասվում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 2-3 մ/վ արագությամբ, օգոստոսի 12-15-ը երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:
Երևանում օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +39-ից +41, գիշերը՝ +23-ից +25:
Արցախում նույնպես առանց տեղումների եղանակ կլինի. օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +35-ից +40; գիշերը՝ +20-ից +23:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







