Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի շրջափակման թեմային և Բաքվին կոչ է արել` զերծ մնալ խաղաղություն հաստատելու հնարավորությունը զրոյացնող քայլերից:
«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում։ ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ ծաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակվելուն, Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ և ծավալվել: Նա ավելացրել է, որ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությամբ 19 բնեռնատարները շարունակում են կանգնած մնալ Լաչինի միջանցքում:
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչին միջքանցքի ապօրինի արգելափակման միջոցվ արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ, այսինքն ԼՂ ում գործող խանութները, դեղատները իրենց վաճառքի տեսականի՝ արտաքին մատակարարում չեն ունեցել:
«Հունիսի 15-ից Ադրբեջանը արգելեափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների այդ թվում մանկական սննդի, դեղորայքի մատարարակութները, այդ թվում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով»,-ասել է նա։
Վարչապետի խոսքերով, Արցախը արգելափակելու հարցում Ադրբեջանի կողմից չի տրվում ոչ մի բացատրություն, Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ։ Փաշինյանն ընդգծել է ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը ։
«ԼՂ հումանիտար բնեռների մուտքի արգելքը ավելի հավաստի է դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները, իսկապես միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագորոծթյունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 դեկտեմբերի իննի կոնվեցիայի դիտանկյունից: Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշել է նա:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







