ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 10-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը չորեքշաբթի օրվա համեմատ նվազել է 0,02 դրամով՝ կազմելով 386.05 դրամ։
Եվրոյի փոխարժեքն աճել է 1.99 դրամով և կազմել 425.74 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.96 դրամ․ նախորդ օրվա համեմատ ռուբլու փոխարժեքը փոփոխության չի ենթարկվել։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.06 դրամ՝ աճելով 1.36 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







