Այսօր՝ օգոստոսի 10-ին, ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արծրուն Ատոմի Հակոբյանի եղբայրը, հայտնում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքից։
Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Արծրունի անունով։
Արծրուն Ատոմի Հակոբյանը ծնվել է 2001 թվականին Եղվարդ քաղաքում։ Զբաղվել է ֆուտբոլով։ 2020 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ Արծրունը 44-օրյա պատերազմի ժամանակ կյանքի գնով է պաշտպանել հայրենիքը՝ հետմահու արժանանալով Արիության մեդալի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







