Օդերևութաբանները ահազանգում են 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` անորմալ շոգի պատճառով, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր»,- ուշադրություն է հրավիրում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







