Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը, հայտնում է Արմավիրի մարզպետարանը։
«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը, լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը: Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով:Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։ Թող մեր փոքրիկ Սամվելն ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ՝ դառնալով խաղաղության ավետաբեր»,- ասված է հաղորդագրության մեջ։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







