Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ցուցիչ է, թե ինչպես է Ադրբեջանը հետագայում վերաբերվելու արցախցիներին.Հարությունյան

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ցուցիչ է, թե ինչպես է Ադրբեջանը հետագայում վերաբերվելու արցախցիներին.Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Ադրբեջանի կողմից և ասել, որ արցախցու նկատմամբ տեղի ունեգածը այն ցուցիչն է, թե ինչպես է Ադրբեջանը հետագայում վերաբերվելու արցախցիներին:

«Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձելու հետագայում վարվել մնացածների նկատմամբ»,– ասել  է նա։

Հարությունյանը ընդգծել է, որ Խաչատրյանի դեպքը ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի կողմից իրականցվող ցանկացած քայլ Արցախի համար անվտանգային առումով ռիսկային է։

«Վագիֆ Խաչատրյանի դեպքը ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականցվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է։ Մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է  որպես ցեղասպանություն իրականացնող անձ և ամենածանր հոդվածներով փորձում են մեղադրել․ պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է։ Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախում ապրող ցանկացած քաղաքացու կարող են նույն մեղադրանքը առաջադրել»,- նշել է նա։

Հարությունյանը պատմել է, որ փորձում են ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ունենալ Վագիֆ Խաչատրյանի մասին։ «Կարծես առողջական առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ ծանր խնդիրներ ունի, դրա համար էր տեղափոխվում Երևան։ Ընդհանուր առմամբ մենք պայքարելու ենք,  Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է և հետագա մեր բոլոր քայլերում շփումներում սա հիմք ենք ընդունելու»,–ասել է ԱՀ նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է դստեր ներկայությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+