Երևանում օգոստոսի 4-ին, 5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ, օգոստոսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 7-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը՝ նույնքան կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







