Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:55

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Արեն Խառատյանը հաղթել է թուրք մարզիկին, հայ բռնցքամարտիկներն ապահովել են 8 մեդալ

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Արեն Խառատյանը հաղթել է թուրք մարզիկին, հայ բռնցքամարտիկներն ապահովել են 8 մեդալ

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը պարտության է մատնել թուրք մրցակցին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«52 կգ քաշային Արեն Խառատյանը 5։0 հաշվով պարտության է մատնել թուրք Թեֆիկ Ակասին ու դուրս եկել կիսաեզրափակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հայ բռնցքամարտիկներն այս պահի դրությամբ նվաճել են 8 մեդալ։

Նշվում է, որ պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը մեծ առավելությամբ հաղթել է չեխ մրցակցին և  ապահովել Հայաստանի 4-րդ մեդալը: Խորվաթ Լուկաս Միռկովիչի նկատմամբ նոկաուտով հաղթանակ է գրանցել 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը՝ ապահովելով Հայաստանի 5-րդ մեդալը։ 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը մեծ առավելությամբ հաղթել է խորվաթ Ասլան Կռասնիքին և ապահովել Հայասատանի 7-րդ մեդալը: Հայաաստանի 8-րդ մեդալն ապահովել է  Անդրանիկ Մարտիրոսյանը՝ հաղթելով Մատե Ջուկիչին։

Հուլիսի 25-ին բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը հաղթել էր թուրք մրցակցին։

Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։ Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+