ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







