Lufthansa Group-ը կանոնավոր բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտի և Երևանի միջև, հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն հուլիսի 30-ից շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ կիրակի օրերին։
Գերմանական ավիաընկերությունը թռիչքներ է սկսել դեպի Երևան 2021 թվականի օգոստոսին և դրանից հետո շաբաթական 16 չվերթ է իրականացնում Ֆրանկֆուրտից Երևան և հակառակ ուղղությամբ։
Թռիչքների չվացուցակը կարող եք տեսնել ավիաընկերության կայքում։
Lufthansa-ն Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում աշխարհի 78 երկրներ՝ ավելի քան 200 ուղղություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







