© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Շները տոպրակը քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ բնակչուհին հայտնաբերել է նորածնին. մանրամասներ
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով են հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ տանտիրուհին գտել է նրան, գրում է News.am-ը։
«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։ Մոտեցել է ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», — ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
Զուլոյանի խոսքով՝ երեխային մատուռից 50-60 մետր հեռավորության վրա են գտել և վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ են հասցրել։
«Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել: Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երևի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,- ասել է նա։
Զուլոյանը հավելել է, որ գյուղում տեսախցիկներ կան և ոստիկանները նաև դրանք են ուսումնասիրելու, որպեսզի տեսնեն կասկածելի մարդկանց կամ մեքենաների շարժը:
Ավելի վաղ հայտնել էնք, որ Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածին երեխա։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել







