44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոնյանների ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Երեխայն, որին անվանակոչել են Դավիթ, ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ:
Դավիթը ծնվել է առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում։ Ծրագրի շրջանակում պատերազմում որդի կորցրածների ևս 8 ընտանիքում երեխաների ծնունդ է սպասվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







