Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ [Արցախում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար] ոչ միայն հասարակական հարթությունում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Նա հավելել է, որ առանձին երկրներ և միջազգային կառույցներ տարբեր տարբերակներ են մշակում մարդասիրական օգնության առաքման խնդրի լուծման համար։ Զախարովան չի հստակեցրել՝ ծրագրվո՞ւմ է ապրանքների առաքում Հայաստանով, թե՞ ոչ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր 2025 թ. Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Էրդողանի հայտարարությանը:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







