Հուլիսի 20-ին հայաստանյան բանկերը և փոխանակման կետերն ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 383, առավելագույնը՝ 385 դրամով, վաճառում՝ նվազագույնը 387.50 դրամով, առավելագույնը՝ 390 դրամով։ ԱՄՆ դոլարի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով, տեղեկանում ենք rate.am կայքի տվյալներից։
Եվրոն գնում են նվազագույնը 415 դրամով, առավելագույնը՝ 430 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 438 դրամով, առավելագույնը՝ 443 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը ևս նվազել է 0.84 դրամով։
Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 3.92 դրամով, առավելագույնը՝ 4.21 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնը 4.35 դրամ է, առավելագույնը՝ 4.50 դրամ։ Ռուբլու վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







